ՀՀ արտաքին գործերի փոխնախարար, «Իմ քայլը» դաշինքի պատգամավորի թեկնածու, Ռուբեն Ռուբինյանը հրաժարվել է ՀՀԿ թեկնածու Մենուա Հարությունյանի հետ բանավեճից` «ձիու պատմությունից» հետո:
Այս մասին Ռուբինյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում։
«Մի քանի օր առաջ համաձայնել էի Շանթի եթերում այսօր երեկոյան բանավիճել ՀՀԿ-ի 9-րդ համար Մենուա Հարությունյանի հետ, բայց երեկվա «ձիու պատմությունից» հետո զգացի, որ ուղղակի չեմ կարող իմ ներկայությամբ լրջացնել անլրջությունը, և ինձ համար անհարիր կլինի մասնակցել նման բանավեճի։
Կանխագուշակելով հնարավոր շահարկումները` ասեմ, որ պատրաստ եմ փոխարենը բանավիճել ՀՀԿ 10-յակից ցանկացածի հետ»,-իր գրառման մեջ նշել է Ռուբինյանը։