Ահա թե ինչ եղավ, երբ ոստիկանը կանգնեցրեց 300կմ/ժ արագությամբ սլացող շիկահեր վարորդին

Ոստիկանը նկատեց հեռվից մեծ արագությամբ սլացող մեքենան: Երբ մեքենան մոտեցավ, նա մեքենան կանգնեցնելու նմշծան արեց: Շիկահեր վարորդը մի կերպ կանգնեցրեց մեքենան բայց հրաժարվեց դուրս գալ մեքենայից:

Ճանապարհային ոստիկանը լուրջ դեպքով ներկայանում է և պահանջում փաստաթղթերը.

— Խնդրում է տվեք ձեր փաստաթղթերը։

Աղջիկը մի փոքր վախեցած դեմքով նայում է ոստիկանին և պատասխանում․

-Չեմ կարող, իմ փաստաթղթերը կեղծ են։

-Ինչպե՞ս, թե կեղծ են։ Արագ դուրս եկեք մեքենայից։

-Չեմ կարող, իմ գրպանները լի են թմրանյութերով, եթե դուրս գամ կթափվեն, պատասխանում է շիկահերը։

Ճանապարհային ոստիկանը զարմանալով այսպիսի պատասխաններից ասում է․

-Արագ բացեք բեռնախցիկը։

— Չեմ կարող։ Այնտեղ արդեն մեկ ամիս է ինչ դիակ կա, եթե բացեմ շատ վատ հոտ կգա։

Այս ամենը լսելով, ճանապարհային ոստիկանը անմիջապես զանգահարում է հատուկ ծառայություններին և խնդրում մոտենալ։ Նրանք գալիս են, բացում մեքենայի բեռնախցիկը, ստուգում աղջկան և ոչինչ չեն գտնում։ Նրանք զարմացած նայում են ոստիկանության աշխատակցին և հարցնում․

-Լսիր ինչե՞ր ես դուրս տալիս, Ի՞նչ թմրանյութ, ի՞նչ դիակ, ինչե՞ր ես խոսում։

— Նրան մի լսեք,—ընդհատելով բղավում է շիկահեր աղջիկը, — նրան որ մնա կասի թե 300 կմ/ժ արագությամբ եմ քշել մեքենան։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ