«Հարգելի քաղաքապետ, պետք է ունենայիք քաղաքական պատասխանատվության բարձր զգացում…». Հովհաննես Ազոյանը՝ քաղաքապետ Մարությանին

Դերասան Հովհաննես Ազոյանը ֆեյսբուքում գրառում է կատարել, որով դիմում է  Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին՝ ասելով, որ վերջինս ներկայացնում է հեղափոխական թիմին և պետք է ունենար քաղաքական պատասխանատվության բարձր զգացում:

Գրառումն ամբողջությամբ՝ ստորև.

«Սիրելի Հայկ, հարգելի քաղաքապետ… ի պաշտոնե՝ Դուք, ներկայացնում եք հեղափոխական թիմին և նրա լիդեր՝ Նիկոլ Փաշինյանին։

Հետևաբար պետք է ունենայի՛ք քաղաքական պատասխանատվության բարձր զգացում ….

Իսկ այդ «կամազ-շինթույլտվություն» օպերացիան արդեն իրավապահ մարմինների գործառույթի տիրույթում է և այստեղից էլ մենք կիմանանք իշխանության վերաբերմունքն ու հեռահար պատկերացումները օրինականության և իրավահավասարության հաստատման մասին։

Օ՜րդ բարի, մեր Երևան:»

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ