Երբ Ռոբերտ Քոչարյանի ազատությունը պահանջող նախաձեռնող խմբի ղեկավար Արմեն Մինասյանը գլխավոր դատախազության մոտ կոչ էր անում ազատ արձակել Քոչարյանին, նրա խոսքը ընդհատեց քաղաքացիներից մեկ, որը հետագայում ներկայացավ՝ Սարո Ծատուրյան:
«Էդ, ո՞ր իրականության մասին ես խոսում, արա՛»,- ասաց Ծատուրյանը եւ շարունակեց. «Ուրա՞ Մարտի 1-ը, արա՛, իրականությունը գիտե՞ս, որ եկել, այսօր խոսում ես»:
Արմեն Մինասյանը քաղաքացու այս խոսքերը որակեց սադրանք, իրենց կողմակիցներին հորդորեց սադրանքին չտրվել եւ հայտարարեց, որ ոստիկաններն իրենց չեն օգնում: Սակայն Սարո Ծատուրյանը շարունակեց.
«Մենուա կոչեցյալը չգիտեմ՝ որտեղից է հայտնվել եւ ինչ է անում, ինչ կինո է սարքել: Քոչարյան չէ, ով ուզում է լինի, սաղ պետք է հերթով պատասխան տան: Երբ կլինի դատարանի որոշումը, թող նոր գան եւ դատախազության դիմաց բողոք անեն, եթե որոշման հետ համամիտ չեն լինի, հիմա ի՞նչ են ուզում»:
Լավ է գտնվեցին մարդիկ, ովքերը տեղը դրեցին Քոչարյանի ցուցարարներին
Լավ է գտնվեցին մարդիկ, ովքերը տեղը դրեցին Քոչարյանի ցուցարարներին ✊😡
Posted by Քաղաքը խոսում է on Tuesday, December 11, 2018