«Անդրադառնում եմ քաղաքին արված նվիրատվությունների վերաբերյալ վերջին օրերին տարածվող ապատեղեկատվությանը»․ քաղաքապետ

Անդրադառնում եմ քաղաքին արված նվիրատվությունների վերաբերյալ վերջին օրերին տարածվող ապատեղեկատվությանը։

Հաջորդ գրառմամբ կհրապարակեմ այն բոլոր փաստաթղթերի պատճենները, որոնց մասին խոսում եմ տեսանյութում։

Հիշեցնենք, որ տևական ժամանակ է, որ չեն մարում խոսակցություններն այն մասին, որ Երևանի քաղաքապետարանին նվիրատվություններ են կատարվում: Գաղտնի էր պահվում նվիրատուների ցանկը, ինչն ավելի էր խորացնում կասկածներն այն մասին, որ այդ նվիրատվություններն արվում են ինչ-որ բանի դիմաց:

Երևանի ավագանու ընդդիմադիր պատգամավորները պահանջում էին հրապարակել նվիրատուների ցանկը՝ կասկած հայտնելով, որ նրանք կառուցապատողներ են, որոնք Երևանի քաղաքապետարանին «Կամազ» մակնիշի ավտոմեքենաներ նվիրելով՝ շինթույլտվություն են ստացել:

«Այս պահի դրությամբ նվիրատու կազմակերպություններն ու անհատներն են. Սարգիս Խուրշուդյան, Հայրապետ Հովհաննիսյան (2 հատ Mercedes Benz Sprinter Chassis 516 ֆուրգոն), «Ն և Ս Քոնսթրաքշն ՍՊԸ (10 հատ աղբատար MK-1541-14, ԳԱԶ), 2 հատ աղբատար KO 427-72 ԿամԱԶ- 53605-773950-48, 2 հատ KO440B1-01 ԿամԱԶ-65115-3081-50):  Մեկ աղբատար ԿամԱԶ 65115-773962-50 է նվիրել նաև Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանությունը։ «Ալեքս ընդ հոլդինգ» ՍՊԸ-ն նվիրել է 3 հատ բազմաֆունկցիոնալ ԿամԱԶ 43253-3010-69, «Էյչ բի Էմ գրուպ» ՍՊԸ-ն՝ 1 հատ ԿամԱԶ 65115-773962-50»,-գրել էր Հակոբ Կարապետյանը:

Նվիրատվությունների շուրջ ծավալվող ապատեղեկատվության մասին

Անդրադառնում եմ քաղաքին արված նվիրատվությունների վերաբերյալ վերջին օրերին տարածվող ապատեղեկատվությանը։Հաջորդ գրառմամբ կհրապարակեմ այն բոլոր փաստաթղթերի պատճենները, որոնց մասին խոսում եմ տեսանյութում։

Posted by Hayk Marutyan on Friday, November 29, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ