Հարգելի իշխանավորներ այս պատմական ժամանակաշրջանում ձեզ հիմանականում պետք է հուզի հեղափոխության վարկանիշը․․․

Գագիկ Քամալյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․

Հարգելի իշխանավորներ ջան, դուք ո‘չ թե առաջինը պետք է մտածեք անձնական բարորության մասին, այլ այս պատմական ժամանակաշրջանում ձեզ հիմանականում պետք է հուզի հեղափոխության վարկանիշը։

Բնական է, որ միշտ չեք կարող պահել իշխանավորի բարձր վարկանիշը, և այն պահից, երբ ձեր անձնական վարկանիշի անկումը կսկսի ազդել հեղափոխության վարկանիշի վրա, այդ պահից սկսած դուք պետք է մտածեք հեռանալու մասին։

Դե հիմա տեսեք հեղափոխության հակառակորդները քանի ուղղությամբ են գրոհում, և եթե սկզբնական շրջանում թիրախավորել էին Փաշինյանին, հետո նրա թիմակիցներին, հիմա արդեն հիմնականում թիրախավորել են հեղափոխության գաղափարը։

Ցավալին այն է, որ իշխանության վերին օղակներում հայտնված սուբյեկտներից շատերը, իրենց ոչ արհեստավարժ գործնեությամբ միս ու արյուն են տալիս հեղափոխության հակառակորդների վայ քարոզչությանը։

Հարգելի իշխանավորներ ջան, դուք ո‘չ թե առաջինը պետք է մտածեք անձնական բարորության մասին, այլ այս պատմական…

Posted by Գագիկ Քամալյան on Friday, November 29, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ