Ամերիկյան Մեդիսոն քաղաքում երկու խմբավորումների միջև տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով փամփուշտներից մեկը մտել է մոտակա տներից մեկում գտնվող երեխայի սենյակ, գրում է NBC15-ը:
Դրանից բացի, փամփուշտները դիպչել են նաև այդ տարածքում կայանած մեքենաներին:
Երեքամյա երեխան իր սենյակում քնած է եղել, երբ պատահական փամփուշտը հայտնվել է խաղալիք շնաձկան մեջ:
Հատկանշական է, որ խաղալիքը դրված է եղել երեխայի կողքին:
Bullet strikes stuffed shark in sleeping toddler's bedroom, Madison police say
Just one more post for the night… the full Baby Shark story.nbc15.com/a?a=565484072
Posted by Michelle Baik NBC15 on Tuesday, November 26, 2019