«Մահվան աչքերին պիտի նայեն միայն աղքատնե՞րը». Միքայել Նահապետյան

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Միքայել Նահապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Իմ քայլի» պատգամավոր Հայկ Սարգսյանը շրջանառության մեջ է դրել մի նախագիծ, որով նախատեսվում է պարտադիր զինվորական ծառայությունը մեկ ամսում «արագացված» անցնելու հնարավորություն տալ` 10 միլիոն դրամի դիմաց։

Սա ոչ այլ ինչ է, քան 20.000 դոլարի դիմաց բանակից ազատվելու օրինականացում։ Հույս ունեմ, որ նախագիծը համակողմանիորեն կարգելափակվի։

Իսկ նախագծի ուղերձները պարզապես զզվանք են առաջացնում։ Ի՞նչ է սա նշանակում, որ մահվան աչքերին պիտի նայեն միայն աղքատնե՞րը, որ «իսկական ծնողը պիտի մի 10 միլիոն կարողանա հետ գցել, որ երեխայի կյանքն ապահովագրի՞»։ Դուք մտածու՞մ եք թե սոցիալական անարդարության հիմքի վրա կառուցված բանակն ինչ վտանգավոր կարա լինի։

«Իմ քայլի» պատգամավոր Հայկ Սարգսյանը շրջանառության մեջ է դրել մի նախագիծ, որով նախատեսվում է պարտադիր զինվորական…

Posted by Mikayel Nahapetyan on Thursday, November 28, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ