«Ամեն փախնող իր հնարավորությունների գյորա փախնում ա». Գլխավոր դատախազ

ՀՀ գլխավոր դատախազն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ արտերկիր մեկնած ու քրեական հետախուզման մեջ գտնվող նախկին պաշտոնյաների արտահանձման վերաբերյալ հարցին, թե ինչու չի հաջողվում նրանց արտահանձնել Հայաստան:

Նկատենք, որ նրանց մեծ մասը ապաստան են գտել Ռուսաստանի Դաշնությունում: Դատախազն ասաց, որ Ռուսաստանը մեր ռազմավարական գործընկերն է, այստեղ վիզային ռեժիմ չկա, դրա համար էլ շատերը նախընտրում են հենց ՌԴ մեկնել: «Ամեն փախնող իր հնարավորությունների գյորա փախնում ա»,-ասաց Արթուր Դավթյանը:

Hraparak.am-ի դիտարկմանը, թե եթե Ռուսաստանը մեր ռազմավարական գործընկերն է, ինչո՞ւ չի հաջողվում նրանից ստանալ հետախուզման մեջ գտնվողներին, Դավթյանն ասաց.«Հիմա Դուք էդ «եթե»-ով կասկածի տակ եք դնում մեր ռազմավարական գործընկերությո՞ւնը: Ես կասկածի տակ չեմ դնում»:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ