Ադրբեջանը թույլ չի տալիս հայկական ապրանքներ ներմուծել, հայտնաբերելիս ոչնչացնում են

Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչն այսօր գլուխ է գովել, թե իրենք արգելում են հայկական ապրանքների ներմուծումը Ադրբեջանի տարածք, և հայտնաբերելիս էլ ոչնչացնում են։ Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական մամուլը։

Մասնավորապես Ադրբեջանի և Իրանի սահմանին՝ Աստարա քաղաքի մոտ տեղակայված անցակետի ղեկավարը հայտարարել է, թե վերջին երկու տարվա ընթացքում ընդամենը երկու անգամ է եղել, որ փորձ է արվել Ադրբեջան ներմուծել հայկական արտադրության որևէ ապրանք։

Նրա խոսքերով՝ երկու դեպքում էլ փորձն արել են Իրանի քաղաքացիներ։ Սահմանապահը ասել է, որ մեկի մոտ եղել է հայկական արտադրության ծխախոտ, մյուսի մոտ՝ նարդի։

Երկու դեպքում էլ, ըստ սահմանապահի, այդ ապրանքներն առգրավվել ու ոչնչացվել են։

Նյութի աղբյուր՝ shantnews.am

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ