«Զարմանում եմ, թե այդ անձն ինչպես է ղեկավարել դատախազությունը». Անդրանիկ Քոչարյանը՝ Գևորգ Կոստանյանի մասին

«Հանրապետության գլխավոր դատախազի պաշտոնը զբաղեցրած անձնավորությունը, երբ արհամարհում է պետության կարևոր ինստիտուտներից մեկի՝ նախաքննական մարմնի որոշումը, ես զարմանում եմ, թե այդ անձը ինչպե՞ս է ղեկավարել դատախազությունը»,- նոյեմբերի 26-ին` լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Գևորգ Կոստանյանի նկատմամբ հայտարարված հետախուզմանը, ասաց Ապրիլյան քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

Նա նշեց, որ 48 ժամը ողջամիտ ժամկետ էր Մոսկվայից Հայաստան հասնելու համար:

«Ինքը շատ կարևոր վկայություններ ուներ փոխանցելու նախաքննական մարմնին: Չեմ հասկանում, ժամանակին ինքը ինչպե՞ս էր վերահսկում քրեական գործերը, երևի այնպես, ինչպես վերաբերում է այս քրեական գործին, որը շատ կարևոր է մեր պետության համար»,-  հավելեց Անդրանիկ Քոչարյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ