Արսեն Բաբայանը կամավոր ընդունել է Փաշինյանի մարտահրավերն ու այն փոխանցել ՀՔԾ քննիչին․․․

 

Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ կամավոր ընդունում է Նիկոլ Փաշինյանի մարտահրավերը՝ ամսական 20 հազար դրամ «Հայաստան» համահայկական հիմնադրամին նվիրելու մասին:

Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Իմ հերթին մարտահարավեր եմ նետում իմ նկատմամբ ապօրինի քրեական հետապնդում հարուցած, ինձ ապօրինի ձերբակալած Հատուկ Քննչական ծառայության քննիչ Վազգեն Ավետիսյանին, այդ ապօրինի քրեական հետապնդման շրջանակներում ինձ ապօրինի կալանավորած դատավոր Կարեն Ֆարխոյանին և այս ամբողջ ապօրինությունների գագաթին կանգնած Հատուկ Քննչական Ծառայության ղեկավար Սասուն Խաչատրյանին:

Պարոնայք, ընդունեք չելենջս և մինչև ձեր պաշտոնավարման ավարտն ամսական 20.000 դրամ փոխանցեք Հայաստան Համահայկական հիմնադրամին:

Ափսոս, որ ձեր ապօրինությունների հետևանքով՝ երկար չեք պաշտոնավարելու․․․»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ