Վարչապետ Փաշինյանը միջոցառման ժամանակ մոտեցավ ու դիտողություն արեց իր խորհրդականին

Այսօր ՀՔԾ կազմավորման 12-րդ տարեդարձին, երբ վարչապետը մեդալներ էր հանձնում ՀՔԾ ծառայողներին, դիտողություն արեց իր խորհրդական Ջեմմա Հակոբյանին սխալ հայտարարման համար։ Հակոբյանը, որը հայարարում էր, թե ով  ինչ մեդալով է պարգևատրել, ասաց․

«Իրավակարգի և օրինականության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար ՀՀ վարչապետի միջնորդությամբ Մխիթար Գոշի մեդալով պարգևատրվել են․․․»։ Այդ պահին Նիկոլ Փաշինյանը մոտեցավ խորհդրականին և ականջին ինչ-որ բան փսփսաց։ Պարզվեց՝ դիտողություն էր անում, քանզի խորհրդականը հետո խոստովանեց, որ սխալվել է։

«Վարչապետի դիտողությունն ընդունում եմ, որովհետև միջնորդությունից հետո անպայման լինում է նախագահի հրամանագիր։ Հետևաբար, վարչապետի միջնորդությամբ, հանրապետության նախագահի հրամանագրով է պարգևատրումը տեղի ունենում»,-ասաց Ջեմմա Հակոբյանը։

Փաստորեն, Նիկոլ Փաշինյանը չզլացավ և հանրապետության նախագահին վերապահված այդ փոքրիկ լիազորությունը, որ վրիպել էր իր խորհրդականի աչքից, փորձեց «վերականգնել» այդ հանդիսավոր արարողության ժամանակ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ