Քիմ Քարդաշյանի արձագանքը՝ վարչապետ Փաշինյանի մարտահրավերին

Հիշեցնենք, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնին եղավ անակնկալ Challange ՀՀ վարչապետից․․․

Նիկոլ Փաշինյանը մարտահրավեր նետեց Քիմ Քարդաշյանին, Սերժ Թանկյանին ու Ալեքսիս Օհանյանին․․․

 «Ես հիմա ուղիղ եթերում ուզում եմ մարտահրավեր նետել աշխարհի 3 հայի՝ Challange անենք, առաջինը Սերժ Թանկյանին․․․

Սերժ, ես մարտահրավեր եմ նետում քեզ, որ մտնես Himnadram.org կայք, համոզված եմ, որ դու բանկային քարտ ունես և անես այնպես, որ ամեն ամիս, մինչև քարտիդ գործողության ավարտը 10 հազար դրամին մոտ՝ մոտ 21 դոլար փոխանցվի հիմնադրամի հաշվեհամարին, երկրորդը՝ Քիմ Քարդաշյանին, 22 դոլար ամեն ամիս, և երրորդ մարդը՝ Ալեքսիս Օհանյանին, չգիտեմ հիմա հետեւում եք, թե չէ, եղբայր, ես Challange եմ անում ձեզ, որ նույն կայքով անեք այնպես, որ ձեր քարտից ամեն ամիս 23 դոլար փոխանցվի հիմնադրամի հաշվեհամարին․․․

Այստեղ ամենակարևորն է, որ դուք ամենքդ մարտահրավեր նետեք ևս 3 հայի եւ դա անեք հրապարակային, այդպես յուրաքանչյուր մարտահրավեր ընդունող նույնը փոխանցի ևս 3 հոգու: Այսպես մենք կունենանք համահայաստանյան բյուջե․․․

Եվ ահա, քիչ առաջ համացանցում նոր տեղեկություն հայտնվեց՝ վարչապետի կոչին արձագանքելու մասով․․․»

Լուրեր տարածվեցին, որ Քիմ Քարդաշյանն արդեն իսկ տեղեկացվել է Փաշինյանին ելույթի մասին․․․

Աշխարհահռչակ հայուհին՝ ժամեր անց կտեղեկացնի իր որոշման մասին, սակայն արդեն հայտնի են որոշ մանրամասներ․․․

Ըստ շրջանառվող լուրերի՝ Քարդաշյանն իր հերթին մարտահրավեր է ուղարկելու «Խոստում» ֆիլմի պրոդյուսեր Էրիկ Իսրայելյանին

Խոսվում է նաև, որ Քիմը, գուցե, Էրիկով չսահմանափակվի և զուգահեռ այլ հայտնի հայի մարտահրավեր ուղարկի․․․

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ