«1 տարում ՀՔԾ քննած գործերով վերականգնվել է 7 անգամ ավելի շատ վնաս, քան նախորդ 11 տարում…»․ վարչապետ Փաշինյան

Հատուկ քննչական ծառայության 1 տարվա գործունեության ընթացքում կառույցում քննվող գործերով հօգուտ պետության վերականգնվել է 7 անգամ ավելի շատ նախկինում հասցված վնաս, քան կառույցի նախկին ողջ գործունեության ընթացքում։

Այս մասին այսօր ՀՔԾ-ում ունեցած ելույթում ասաց վարչապետը՝ հղում անելով ՀՔԾ պետի հայտարարությանը։

Նիկոլ Փաշինյանը սրանով փորձեց արձագանքել հանրության շրջանում առկա քննադատությանը, թե «ինչ եղան այդ գործերը»։

Նրա խոսքով, սակայն, այս մտահոգությունները իրականում այն մասին են, որ գուցե որոշ ժամանակ անցնի, ու պաշտոնյաները «մոռանան՝ ինչի համար են հավաքվել»։

Փաշինյանը վստահեցրեց, որ նման բան չի լինելու։

Իմ խոսքը ՀՀ հատուկ քննչական ծառայության ծառայողի օրվան և ծառայության կազմավորման 12-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր նիստին։

Պետական բարձրաստիճան պաշտոնյաների շրջանում սովորաբար առկա «բդեշխի բարդույթը» պետք է փոխարինվի «Հիսուսի բարդույթով». իմ խոսքը ՀՀ Հատուկ քննչական ծառայության ծառայողի օրվան և ծառայության կազմավորման 12-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր նիստին։

Posted by Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան on Thursday, November 28, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ