Քաղաքապետարանին 20 «ԿամԱԶ» նվիրած անձը Գագիկ Խաչատրյանն է

«Ժամանակ» թերթը գրում է. «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ քաղաքապետարանին 20 «ԿամԱԶ» մակնիշի աղբատարներ նվիրած անձը ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանն է, ով այս պահին կալանավորված է:

Թերեւս այս հանգամանքով է պայմանավորված բարերարի անունը գաղտնի պահելը, որովհետեւ քաղաքապետ Հայկ Մարությանը չի կարող ասել, թե ՊԵԿ նախկին նախագահը հանուն ինչի է քաղաքապետարանին նման շռայլ նվեր արել կամ ինչի դիմաց»:
Հիշեցնենք, որ «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը բավական լուրջ մեղադրանք ներկայացրեց գործող քաղաքային իշխանություններին, գլխավորությամբ Հայկ Մարությանի, որ վերջինս չի բացահայտում, որ նվեր է ստացել 20 կամազ մեքենա գործարար Սամվել Ալեքսանյանից։ Իհարկե, նվեր ստանալ կարող է, սակայն հարց է, թե ինչու է գաղտնի պահվում ավելի քան 1,200 հազար դոլարի հասնող նվերը։Ուրեմն եւ հարց է առաջանում՝ ինչի դիմաց է այդ նվերները ստացել Երեւանի քաղաքապետարանը եւ ինչու այդքան կարճ հիշողությամբ է գործում, երբ ամիսներ առաջ կարող էր քննադատել նախկիններին հատուկ գործելաոճը, իսկ այսօր ինքն է այդ գործելաոճով շարունակում։ Սա արդեն մի փոքր չափն անց է։

Այստեղ այլեւս չի օգնի Հայկ Մարությանի չքմեղանքը, թե քաղաքացիները ամեն բան գիտեն։ Ինչ գիտեն քաղաքացիները՝ ոչինչ էլ չգիտեն, որովհետեւ ինքը, որպես քաղաքապետ եւ իր ղեկավարած քաղաքային իշխանությունը բավարար թափանցիկ ու հաշվետվողական չէ նույն քաղաքացիների առաջ։ Հետաքրքիր է, թե Մարության Հայկի համար այնքան սիրելի Չեխիայում արդյոք նման գործելաոճը կողջունվեր, թե արդեն իրավապահները գործ հարուցած կլինեին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ