«Քոչարյանը պետք է դատվի». թեժ բանավեճ դատախազության առջև …

Ինչպես հայտարարել է  Ռոբերտ Քոչարյանի աջակիցների միություն ֆեյսբուքյան էջը, պայքարը հանուն արդարադատության վերականգնման և օրինական Հայաստանի ստեղծման է։

«Այսօր Հայաստանում չկա գործող օրենք, և որպես հետևանք կալանավորված է Արցախի հերոս ու ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը»,-նշել էին կազմակերպիչները։

«Սկսում ենք պայքար, այն լինելու է երկարատև, քանի որ հաղթական վերջակետը լինելու է այն, որ հարգվի ՀՀ սահմանդրությունը, դրանից սկիզբ առնող օրենքները, միջազգային կոնվենցիաները, մարդու պատվին, արժանապատվությանը հասցվող վնասը, այն էլ ընտրողաբար, տեղ չպետք է ունենա Հայաստանում։ Նշանակել մեղավոր և հայտարարել, որ այդ մեղավորը նշանակված է լրատվամիջոցների կողմից, և չհիշելով, որ մեղավոր նշանակելու մի իրավասու մարմին կա, դա դատարանն է, ավելի ճիշտ դատարանն էր։ Այլևս չկա դատարան»,-հայտարարեց հավաքը նախաձեռնողներից Արմեն Մինասյանը։

Նա նշեց, որ դատարանին, արդարադատությանը նույնիսկ միջամտության փորձը մարդկության դեմ հանցագործություն է։

Ռոբերտ Քոչարյանի աջակիցները բողոքի ակցիա են անում՝ նրան ազատ արձակելու պահանջով

Ռոբերտ Քոչարյանի աջակիցները բողոքի ակցիա են անում՝ նրան ազատ արձակելու պահանջովhttps://www.youtube.com/watch?v=3JlqF3fBuhA

Posted by Tert.am on Tuesday, December 11, 2018

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ