«Միսս Երեւան 2019» տիտղոսի տիրուհին ․ ով է նա և ինչ նվեր է ստացել

«Միսս Երևան» գեղեցկության մրցույթի մասին հաղթող 18-ամյա Անգելինա Տանանյանը առաջին քայլերն էր անում որպես մոդել:

Մրցույթի ժյուրիի կազմում ընդգրկված էին Գոհար Հարությունյանը, Մայա Պողոսյանը, Օլգա Լավրիենկոն, Գևորգ Մկրտչյանը, Արամ Նիկոլյանը, Արթուր Վարդապետյանը, որը «Միսս Երևան» նախագծի հիմնադիր-ղեկավարն է: Ժյուրիի կազմում ընդգրկված էին ներկայացուցիչներ նաև մրցույթի հովանավոր ընկերություններից:

Մրցույթին մասնակցում էր 18–26 տարեկան 19 աղջիկ։ Բոլոր մասնակիցները ստացան «Երևանի սիրուն աղջիկ» տիտղոսը, հիմնական մրցանակակիր դարձան 3 աղջիկ՝ 2-րդ վիցե միսս ճանաչվեց Ալինա Աղեկյանը, 1-ին վիցե միսս դարձավ Մանե Գարեգենյանը:

Գլխավոր մրցանակը՝ «Միսս Երևան» տիտղոսն ու ավտոմեքենան ստացավ 18-ամյա Անգելինա Տանանյանը:

Անգելինային թագադրեց «Միսս Երևան 2004» տիտղոսին արժանացած Ռիմմա Եղիշյանը։

Աղջիկները կազմակերպիչ ընկերության հետ 1 տարի չամուսնանալու պայմանագիր են կնքել: Այս փաստը Անգելինային քիչ էր հուզում: Ասաց, որ հեշտությամբ է համաձայնել պայմանագրի այս կետին:

Աղջիկները բեմում ներկայացան 3 կերպարով, այդ թվում՝ Անահիտ Սիմոնյանի դիզայներական հագուստով: Մրցույթի մասնակիցները չունեցան լողազգեստով ելույթ, փոխարենը ներկայացան հարսի զգեստով:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ