Հույսը դնում են երկնքից ընկնող խնձորների վրա, որոնք այդպես էլ չեն ընկնելու․․․

Այսօր ԱԺ ապրիլյան դեպքերն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստին կար հրավիրյալ, բայց քանի որ նա ՀՀ սահմաններից դուրս է գտնվում մենք քննարկեցինք եւ գտանք այն ձեւաչափը, որով շփում ենք ունենալու գնդապետ Հովհաննիսյանի հետ: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 28-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

«Ինքը մեր կարեւոր հրավիրյալների շարքում է, նա ըստ էության առնչվում է 2016 թվականին մեր հետախուզության ոլորտին: Նա բավականին բարձր պաշտոն է զբաղեցրել մեր հետախուզության համակարգում:

Հիմա էլ զբաղեցնում է շատ բարձր պաշտոն Հայաստանի սահմաններից դուրս, մեր շատ լավ սպաներից մեկն է,»,-ասաց նա:

Նյութի աղբյուր՝ Առաջին Լրատվական

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ