Թուրքիայի նախագահական պալատը պարզվել է՝ Հայոց ցեղասպանության ժամանակ կողոպտված հայ ընտանիքի տունն է

Թուրքական Milliyet օրաթերթը հրապարակել է պատմաբան Բասկին Օրանի հոդվածը՝ բացահայտելով Անկարայում նախագահական պալատի հետ կապված որոշ տհաճ փաստեր: Պարոն Օրանը նշում է, որ 1915-ի Հայոց ցեղասպանությունից առաջ պալատը Քասաբյանների հայկական ընտանիքի տունն է եղել:

Այսպիսով, պատմաբանը պատասխանել է Անկարա թերթի «Նախագահի պալատը՝ ժողովրդի նվերն Աթաթուրքին» խորագրով քարոզչական հրապարակմանը: Բասկին Օրանը ապացուցում է, որ պալատն իրականում նվեր չէ, այլ Ցեղասպանության ժամանակ հայերին թալանելու արդյունքն է:

Ըստ թուրքական պաշտոնական վարկածի՝ այդ տունը հայերից գնել է Բուլգուրլուզադ ընտանիքը, բայց Քասաբյան ընտանիքի ժառանգը դեռ 2007-ին հայտարարել էր, որ իրենց ունեցվածքի այդ մասն իրենք չեն վաճառել: Ավելի վաղ Bayanat.org-ը հրապարակել էր նախագահական պալատի հայ ընտանիքին պատկանելու մասին տեղեկատվությունը:

Նյութի աղբյուր՝ shantnews.am

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ