Հայրը զոհել է իր կյանքը, որպեսզի փրկի որդուն ավտոբուսի հարվածից․․․

Ղազախական Կըզըլօրդա քաղաքում ավտոբուսը վրաերթի է ենթարկել 30–ամյա մի տղամարդու և նրա 4-ամյա որդում, այս մասին տեղեկացնում է sputniknews.kz կայքը: Պատահարը տեղի է ունեցել հոկտեմբերի 17-ին՝ տեղի ժամանակով 12:30-ին:

«Ստացած վնասվածքներից հայրը մահացել է, 4-ամյա երեխան տեղափոխվել է մանկական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք: Վարորդի ինքնությունը պարզվել է տեղում, նշանակված է քննություն»,- ասվում է ոստիկանության հաղորդագրությունում:

Տեսանյութում երևում է, որ երեխան անսպասելիորեն վազում է փողոց, տղամարդն էլ նետվում է նրա հետևից և իր մարմնով ծածկում երեխային ավտոբուսի հարվածից:

Պատահարի առիթով հետաքննությունը շարունակվում է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ