Կիանու Ռիվզը հանրությանն է ներկայացել նոր սիրելիի հետ. կապշեք տեսնելով նրան

Հոլիվուդյան 55-ամյա դերասան Կիանու Ռիվզը հանրությանն է ներկայացել նոր սիրելիի՝ 46-ամյա նկարչուհի Ալեքսանդրա Գրանտի հետ: Զույգը միասին ներկայացել է Լոս Անջելեսում կայացած LACMA Art + Film բարեգործական փառատոնին, գրում է Daily Mail-ը:

Ըստ ԶԼՄ-ների տվյալների՝ Ռիվզի հարաբերությունները Գրանտի հետ արդեն մի քանի ամսվա պատմություն ունեն, սակայն մինչ այժմ երբեք չեն հանրայնացրել դրանք: Զույգը հրաժարվում է որևէ կերպ մեկնաբանել իրենց հարաբերությունները:

Զույգի մերձավորների շրջանում լուրեր են տարածվել, որ Ռիվզը և Գրանտն օրինականացրել են իրենց հարաբերությոոււնները: Նշված տեղեկությունը, սակայն, ոչ մի կերպ չի հաստատվել:

Հիշեցնենք, որ Կիանու Ռիվզը երբեք ամուսնացած չի եղել: 1990-ականներին դերասանը հանդիպել է դերասանուհի Ջենիֆեր Սայմի հետ: 1999 թվականին ծնվել է զույգի դուստրը, սակայն մահացած: Երկու տարի անց Ջենիֆերը զոհվել է ավիավթարի հետևանքով և հուղակավորվել մահացած դստեր կողքին: Մինչ օրս Ռիվզը միայնակի համբավ ուներ:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ