Քոչարյանի համակիրները դատախազության դիմաց արդարություն են պահանջում

Բողոքի ակցիայի մասնակիցները Հանրապետության հրապարակից ուղևորվում են ՀՀ գլխավոր դատախազության շենք՝ ակցիան այնտեղ շարունակելու համար:

Արմեն Մինասյանը նշեց, որ իրենց համար անհասկանալի է, որ դատական նիստին, որում Ռոբերտ Քոչարյանին կրկին կալանավորելու որոշում է կայացվել, մեղադրող կողմից մասնակցել է նաև ՀՀ գլխավոր դատախազը:

«Ազատություն Ռոբերտ Քոչարյանին» նախաձեռնող խումբն այս պահին բողոքի ակցիա է իրականացնում ՀՀ գլխավոր դատախազության շենքի դիմաց:

Ըստ նախաձեռնող խմբի` Քոչարյանին կալանքի տակ պահելն ապօրինի է և այդ ամենն արվել է վախի մթնոլորտի ներքո:

Ռոբերտ Քոչարյանի աջակիցները բողոքի ակցիա են անում՝ նրան ազատ արձակելու պահանջով

Ռոբերտ Քոչարյանի աջակիցները բողոքի ակցիա են անում՝ նրան ազատ արձակելու պահանջովhttps://www.youtube.com/watch?v=3JlqF3fBuhA

Posted by Tert.am on Tuesday, December 11, 2018

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ