«Եթե հարցը տալիս եք, որ այն հնչի եթերում, խնդիր չունեմ»․ խոսնակի այս խոսքերից վեճ սկսվեց ավագանու անդամի հետ

Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանի հրատապ ասուլիսին, որի թեման քաղաքապետարանի ստացած նվերներն էին, ներկա էին նաև ավագանու ընդդիմադիր անդամներ։ Նրանցից Մարկոս Հարությունյանը խոսնակին ասաց, որ եթե ծածուկ չպահեին նվիրատվությունների մասին տեղեկությունները, բամբասանքներ չէին լինի։

Նա հարցրեց, թե ինչու խոսնակը կամ քաղաքապետարանի ներկայացուցիչները մինչ այս ոչ մի ավագանու նիստի ժամանակ չեն հայտնել դեռ օգոստոսին ստացած նվիրատվությունների մասին։ Խոսնակն ասաց, որ եթե ավագանու անդամը այդ հարցը տալիս է, որ այն ձայնագրվի ու հնչի եթերում, ապա խնդիր չկա:

Սա զայրացրեց Հարությունյանին, բանավեճ սկսվեց, որից հետո ավագանու երկու անդամները հեռացան դահլիճից։

Մանրամասները` տեսանյութում

Նյութի աղբյուր՝ shantnews.am

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ