Ազատություն Քոչարյանին. Բողոքի ակցիա դատախազության շենքի դիմաց

Մեկնարկել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցների կողմից բողոքի ակցիան` նրան ազատ արձակելու պահանջով:

Նշենք, որ Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ազատությունը պահանջող նախաձեռնող խումբը ազդարարել է հանրահավաքային պայքարի փուլ սկսելու մասին:

Հիշեցնենք, որ ՀՀ վերաքննիչ դատարանը վճռել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումը թողնել անփոփոխ: Առաջին ատյանի դատարանը նախկինում որոշել էր որպես Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց ընտրել կալանքը:

Ռոբերտ Քոչարյանի աջակիցները բողոքի ակցիա են անում՝ նրան ազատ արձակելու պահանջով

Ռոբերտ Քոչարյանի աջակիցները բողոքի ակցիա են անում՝ նրան ազատ արձակելու պահանջովhttps://www.youtube.com/watch?v=3JlqF3fBuhA

Posted by Tert.am on Tuesday, December 11, 2018

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ