«Իշխանությունը պահելու մարմաջի մասին. ի՞նչը պիտի ինձ ստիպեր ամեն գնով պահպանել իշխանությունը»․ Լ․ Պետրոսյան

«Իշխանությունը պահելու մարմաջի մասին. ի՞նչը պիտի ինձ ստիպեր ամեն գնով պահպանել իշխանությունը. բարի՞քը, փա՞ռքը, թե հերոսականացումը։

Նախագահության օրոք ոչ մի բարիք կամ սեփականություն չեմ ստացել (կարող եք ստուգել) եւ չեմ էլ ուզում ստանալ։

Անձնական փառքի կամ հերոսականացման ձգտելու պարագայում ես պարզապես չէի մասնակցի 1996թ. ընտրություններին, սերունդների աչքում մնալով որպես անկախություն նվաճած, ղարաբաղյան հերոսամարտը շահած, հայկական տարածքներն ընդարձակած Նախագահ, անկախ այն բանից, թե որքան արդարացի է այդ ամենի ինձ վերագրումը։

Ինչ փույթ, թե դրանից հետո ինչ կպատահեր եւ ում վրա կընկներ վիճակի վատթարացման պատասխանատվությունը։ Միեւնույն է, իմ վարկանիշը դրանից չէր տուժի, այլեւ ընդհակառակը, թերեւս ավելի շահեր։

Կրկնում եմ, անձնական տեսակետից ինձ համար ամենալավ լուծումը թերեւս այդ էր, բայց դա կլիներ ոչ այլ ինչ, եթե ոչ փոքրոգի դասալքություն, որին, դժբախտաբար թե բարեբախտաբար, սովոր չեմ»։

Լևոն Տեր-Պետրոսյան, 01.11.1997թ

«Իշխանությունը պահելու մարմաջի մասին. ի՞նչը պիտի ինձ ստիպեր ամեն գնով պահպանել իշխանությունը. բարի՞քը, փա՞ռքը, թե…

Posted by Լևոն Տեր-Պետրոսյան on Wednesday, November 27, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ