Ազատություն Քոչարյանին. Բողոքի ակցիա Հանրապետության հրապարակում

Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ Հայաստանը ժողովրդավարական երկիր է, յուրաքանչյուր մարդ կարող է հանրահավաք կազմակերպել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ`Նիկոլ Փաշինյանն այս մասին ասաց դեկտեմբերի 10-ին «Իմ քայլը» դաշինքի կենտրոնական շտաբում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում՝ անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցների` հանրահավաք կազմակերպելու մտադրությանը:

«Հավաքների ազատության մասին օրենք գոյություն ունի ՀՀ-ում: Ցանկացած մարդ կարող է կազմակերպել հանրահավաք, Հայաստանը ժողովրդավարական երկիր է, և հավաքներ կարող են լինել»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանն անդրադարձավ նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կատարվող գործողությունները վենդետա կոչելու խոսակցություններին:

«Չեմ կարծում, թե Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է կոնսպերատիվ գործունեության համար, ինչ տեղի է ունեցել, տեղի է ունեցել բոլորի աչքի առաջ: Եկեք 2008թ.-ի մարտի 1-ից հետո ու դրանից առաջ մամուլը մոնիթորինգ անենք ու տեսնենք, թե ինչ են գրել, դրանից հետո պարզ կդառնա` դա վենդետա է, թե ոչ»,- ասաց Փաշինյանը:

Ռոբերտ Քոչարյանի աջակիցները բողոքի ակցիա են անում՝ նրան ազատ արձակելու պահանջով

Ռոբերտ Քոչարյանի աջակիցները բողոքի ակցիա են անում՝ նրան ազատ արձակելու պահանջով

Posted by Tert.am on Tuesday, December 11, 2018

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ