«Նիկոլը հնի ու նորի կամուրջն է, նրա «չարիքը» Լևոն Տեր-Պետրոսյանը չէ»․ Վիգեն Խաչատրյան

«Նիկոլը, «չարիք» ասելով, ի նկատի չունի Լևոն Տեր-Պետրոսյանին։ Նա պայքարում է երևույթի դեմ»,- այս մասին  «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է ԳԽ նախկին պատգամավոր Վիգեն Խաչատրյանը։

«Իհարկե, չարիք էր, բայց ոչ թե Տեր-Պետրոսյանը, այլ՝ երևույթը։ Նիկոլ Փաշինյանի ասածն ուղղված է երևույթը որպես չարիք ընկալելուն։ Ճիշտ է ասում՝ այսուհետև մենք պետք է իմանանք,  որ չի կարելի մարդուն գնել ընտրություններում»,- ասել է Խաչատրյանը։

Ըստ ԳԽ նախկին պատգամավորի՝ Հայ ազգային կոնգրեսը ճիշտ չի անում, երբ քննադատում է Փաշինյանին՝ հիշեցնելով, որ 96-ի ընտրություններն ավարտվել էին հարցականներով։

Նյութի աղբյուր՝ 24news.am

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ