«Միգուցե Քոչարյանի՞ց են «Մարտի 1»-ը փակելու համար «Կամազներ» վերցրել, թափանցի՛կ եղեք»․ «Լույս» խմբակցություն

«Քաղաքը որևէ գույք ընդունելուց առաջ, պետք է քաղաքացուն տեղեկացնի, թե ումից և ինչի դիմաց է ստանում դրանք»,- այս մասին  «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը։

«Կարելի է կասկածել, այնպե՞ս չէ, որ միգուցե «Մարտի մեկի» գործը փակելու համար Քոչարյանից եք ընդունել «Կամազները»։  Հրապարակե՛ք, թող քաղաքացին որոշի՝ արդյոք ուզո՞ւմ է այդ մարդուց ընդունել նվերը, թե ոչ»,- ասել է նա։

Նույն խմբակցության մյուս անդամ Թեհմինա Վարդանյանի համար էլ տարակուսելի է, որ քաղաքապետ Հայկ Մարությանը չի մտաբերում, թե ովքեր են նվիրատվություն կատարած անձինք։

Նյութի աղբյուր՝ 24news.am

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ