«ԱԱԾ գալիս ու գնում են լռելյայն, Վանեցյանի պահվածքն ընդհանրապես ընդունելի չէ»․ Հովհաննես Հովհաննիսյան

«ԱԱԾ մարդիկ գալիս ու գնում են լռելյայն։ Այս տեսանկյունից Արթուր Վանեցյանի պահվածքն ընդունելի չէ»,- այս մասին «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը։

«Կան մարդիկ, ովքեր ասում են, թե նա ռուսական համարանիշներով մեքենայով է շրջում։ Անընդունելի է։ ԱԱԾ պաշտոնյան իրավունք չունի ռուսական համարներով մեքենա վարել։ Դա շատ բան կարող է նշանակել, և ազգային անվտանգության գաղափարն է դրվում հարվածի տակ»,- ասել է պատգամավորը։

Հովհաննիսյանը Վանեցյանի քաղաքական հավակնություններին դեմ չէ, սակայն շեշտում է, որ ժամանակը ցույց կտա՝ նա կդառնա քաղաքական գործոն, թե ոչ։

Նյութի աղբյուր՝ 24news.am

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ