«Վանեցյանը գիտի՝ ինֆորմացիայի հետ ինչպես վարվել, կարծում եմ՝ սայթաքումներ չի ունենա»․ Հովիկ Աղազարյան

«Արթուր Վանեցյանը դարձավ Արթուր Վանեցյան՝ մեր թիմի որդեգրած քաղաքական կուրսի արդյունքում»,- այդ մասին հայտարարել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը:

Հարցին՝ արդյո՞ք խնդիր չի առաջանա այն դեպքում, եթե ԱԱԾ նախկին ղեկավարը որոշի ակտիվ քաղաքականություն մտնել՝ հաշվի առնելով հանգամանքը, որ նա մեծ ծավալի ինֆորմացիայի է տիրապետում, Աղազարյանը նշել է. «Վանեցյանը գիտի՝ տիրապետած ինֆորմացիայի հետ ինչպես վարվել, կարծում եմ՝ սայթաքումներ չի ունենա»:

Մյուս կողմից իշխող ուժի պատգամավորը վստահ է, որ Արթուր Վանեցյանը քաղաքականության մեջ մոտ ապագայում չի կարող հաջողել:

Նյութի աղբյուր՝ 24news.am

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ