Տեղադրվել են նոր սերնդի ազդանշանային սյուներ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ ՏԿԵՆ «Հայավտոճան տնօրինություն» ՊՈԱԿ-ի կողմից ճանապարհների կողմնային հատվածներում տեղադրվել են նոր սերնդի ազդանշանային սյուներ.

«Մտածիր երթևեկության անվտանգության մասին. մի վնասիր ազդանշանային սյուները։

Տեղեկացնում ենք, որ ՏԿԵՆ «Հայավտոճան տնօրինություն » ՊՈԱԿ-ի կողմից ճանապարհների կողմնային հատվածներում տեղադրվել են նոր սերնդի ազդանշանային սյուներ։ Ազդանշանային սյուներն անդրադարձնում են լույսը, որով վարորդին օգնում են կողմնորոշվել երթևեկության ժամանակ և անվտանգ են դարձնում այն։

Հաշվի առնելով նախկինում արձանագրված դեպքերը՝ ՏԿԵՆ «Հայավտոճան տնօրինություն» ՊՈԱԿ-ը հորդորում է քաղաքացիներին չվնասել և չգողանալ սյուները։ Այլապես կենթարկվեն պատասխանատվության»:

‼️Մտածիր երթևեկության անվտանգության մասին. մի վնասիր ազդանշանային սյուներըՏեղեկացնում ենք, որ ՏԿԵՆ «Հայավտոճան…

Posted by ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն / Ministry of Territorial Administration and Infrastructure of Armenia on Wednesday, November 27, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ