ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը նոյեմբերի 27-ին այցելել է հայ մեծանուն դիրիժոր Օհան Դուրյանի տուն-թանգարան, տեղեկացնում է վարչապետի տիկնոջ գրասենյակը:
Աննա Հակոբյանը հանդիպել է Օհանյան Դուրյանի տիկնոջը՝ Ալիս Դուրյանին և մաեստրոյի հոգեզավակ բժիշկ Վահան Վարդապետյանին:
Վերջինս վարչապետի տիկնոջը ներկայացրել է տուն-թանգարանի ցուցանմուշները, պատմել հետաքրքրական դրվագներ մաեստրոյի կյանքի և ստեղծագործական գործունեության մասին:
Այցի ավարտին Աննա Հակոբյանը նշել է, որ այցի ընթացքում հրաշալի հոգևոր սնուն է ստացել և հաղորդակից դարձել հայ մեծանուն դիրիժոր արվեստին: