Ո՞ր երկրներից է առաջ Հայաստանը, որից՝ հետ․․․

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ավելի վաղ գրել էր , որ բրիտանական վերլուծական ինստիտուտի 2019 թվականի Legatum Prosperity Index-ի բարգավաճման ինդեքսում Հայաստանը առաջ է անցել հետխորհրդային բոլոր պետություններից, բացառությամբ Բալթյան երկրների և Վրաստանի: Հայաստանը զբաղեցրել է 61-րդ տեղը՝ նախորդ տարվա համեմատ բարելավելով իր դիրքը 27 կետով:

«Տարածաշրջանի երկրներից Վրաստանը 53-րդ տեղում է, Ռուսաստանը` 74, Թուրքիան` 91, Ադրբեջանը՝ 92, Իրանը` 119։ Վարկանիշի հեղինակները երկրները համեմատում են ինը չափանիշներով ՝ տնտեսական զարգացման մակարդակը, բիզնես միջավայրը, պետական կառավարման արդյունավետությունը, կրթության մակարդակը, առողջապահությունը, անվտանգությունը և անձնական ազատությունը, ինչպես նաև սոցիալական կապիտալի և շրջակա միջավայրի զարգացման չափանիշները»,- գրել էր վարչապետը:

Հիշեցնենք, որ հետխորհրդային երկրներից ամենաբարձր վարկանիշն ունեն Բալթյան երկրները: Էստոնիան Բարգավաճման ինդեքսում զբաղեցրել է 21-րդ հորիզոնականը, Լիտվան՝ 33-րդ, Լատվիան՝ 35-րդ:

Ինչ վերաբերում է Բելառուսին, այն զբաղեցնում է 73-րդ հորիզոնականը, Մոլդովան՝ 81-րդ, Ղրղըզստանը՝ 88-րդ, Ուկրաինան՝ 96-րդ, Ուզբեկստանը 103-րդ հորիզոնականում է, Թուրքմենստանը՝ 108-րդ, Տաջիկստանը՝ 114-րդ:

Աղյուսակը՝ այստեղ

Նյութի աղբյուր՝ shantnews.am

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ