Ինչու Փաշինյանը որոշեց պահել Սասուն Խաչատրյանին․․․

Մի քանի ամիս տեւած քննարկումներից հետո իշխանություններն, ըստ էության, որոշել են չլուծարել Հատուկ քննչական ծառայությունը, այլ պարզապես ստեղծելկոռուպցիոն հանցագործությունների բացահայտման եւ քննության միասնական մարմին՝ Հակակոռուպցիոն կոմիտե, բայց միաժամանակ պահել նաեւ ՀՔԾ-ն, այնինչ նախկինում ծրագրերը բոլորովին այլ էին:

Բանն այն է, որ դեռեւս այս տարվա հուլիսի 1-ին Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում նշել էր, թե հակակոռուպցիոն ռազմավարության նախագծով ենթադրում է նոր հակակոռուպցիոն մարմնի ստեղծում, որն էլ իրհերթին ենթադրում է ՀՔԾ-ի լուծարում: Եվ այդ ժամանակ նա դժվարացել էր պատասխանել, թե ինչ կլինի իր հետ, արդյոք հրաժեշտ կտա պաշտոնին, թե կշարունակի արդեն պաշտոնավարումը՝որպեսնոր կառույցի նախագահ:

Սակայն ամիսներ անց պարզվում է, որ ՀՔԾ-ն չի լուծարվի: Ընդ որում, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս ամիսների քննարկումների ընթացքում տարբեր կառույցների ներկայացուցիչներ դժգոհել են, որ քննչական գործառույթները վերցվում են եւ վերապահվում միայն այդ նոր մարմնին, սակայն, ի վերջո, նման որոշում կայացվել է:

Ստացվում է՝ չնայած ամիսներ առաջ Սասուն Խաչատրյանի պաշտոնավարման հարցն, ըստ էության, չլուծված էր, այսօր արդեն պարզ է. ՀՔԾ-ն կշարունակի գործել, պարզապես այս կառույցի լիազորություններն են կրճատվել եւ վերապահվել արդեն նոր կառույցին: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց Հատուկ քննչական ծառայության ղեկավար Սասուն Խաչատրյանից պարզել՝ շարունակելու է արդյոք պաշտոնավարել որպես ՀՔԾ պետ, եւ ինչպես հաջողվեց չլուծարել կառույցը, ինչը նախատեսված էր ի սկզբանե:

Նյութի աղբյուր՝ armlur.am

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ