Ավելի քան 21մլն դիտում . Երկվորյակների տեսանյութը դարձել է հիթ համացանցում

Երկվորյակները, որոնք իրենց մեջ մարմնավորում են շատերի երազանքը ամեն ինչ հասկացող երկրորդ «ես»-ի մասին, գիտնականների համար մեծ հետաքրքրություն են ներկայացնում։

Նրանց օգնությամբ մասնագետները ակնկալում են ստանալ տարբեր հարցերի պատասխաններ, որոնք կապված են կենսաբանական երևույթների, ժառանգականության մեխանիզմների, հոգեբանության, երեխաների դաստիարակության խնդիրների հետ։

Ոչ հաճախ միաժամանակ ծնված երեխաները նման են ինչպես ջրի երկու կաթիլը։ Դրանք «իրական» երկվորյակներն են, որոնց կարելի է անվանել միևնույն մարդու «պատճեններ»։ Նրանք միևնույն սեռի են։

Մոնոզիգոտային երկվորյակները (МЗ) ունեն միանման արտաքին տեսք, մազեր, կազմվածք, աչքերի գույն, ականջներ, մատների միանման դակտիլոսկոպիկ նախշեր։ Շները չեն կարողանում տարբերել մոնոզիգոտ երկվորյակների հոտը։

«Կեղծ» երկվորյակները (դիզիգոտային երկվորյակներ (ДЗ)) պարզապես քույրեր ու եղբայրներ են, միայն թե՝ միաժամանակ ծնված։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ