Ավտոներկրողները փակել են Խորենացի փողոցը. երթեւեկությունը դադարել է

Ավտոներկրողները, որ բողոքում են ավտոմաքսատունը Գյումրի տեղափոխելու դեմ, այսօր` նոյեմբերի 27-ին, բողոքի ակցիա են անցկացնում Պետական եկամուտների շենքի մոտ:

Ակցիայի մասնակիցները բողոքում են, որ Գյումրիի նոր ավտոմաքսատունը ոչ արդյունավետ է աշխատում. «Նախ, ինչու պետք է մեքենաները հասնեն Գյումրի: Եթե Հայաստանում կա մեքենա ներկրող կազմակերպություն՝ «Ապավենը», որի մեքենաները չեն տանում, ինչու պետք է մասնավոր ընկերությունների ներկրած մեքենաները տանեն Գյումրի մաքսազերծման: Երկրորդ համակարգը պատրաստ չէ այդքան բեռնվածություն ընդունելու, բեռնաթափելու, ինչի արդյունքում մեր մեքենաները բեռնաթափվելուց վնասվում են: Խնդիրներ են առաջանում տարրական սանիտարահիգենիկ վիճակի հետ կապված»,-ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:

Ավելի ուշ ակցիայի մասնակիցները փակեցին Խորենացի փողոցը, երթեւեկությունը դադարել է: Ոստիկանները փորձում են բացել փողոցը, սակայն դեռ չի հաջողվում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ