ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցել է խորհրդային լեգենդար հետախույզ Գոհար Վարդանյանի մահվան կապակցությամբ: Ինչպես հայտնել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, Վլադիմիր Պուտինը ցավակցական խոսքեր է հղել Գոհար Վարդանյանի հարազատներին ու բարեկամներին:
Պեսկովը նույնպես արտահայտվել է հետախույզ ամուսինների՝ Գևորգ ու Գոհար Վարդանյանների մասին:
«Եթե նրանք չլինեին, մեր երկրի պատմությունը կարող էր այլ կերպ ընթանալ: Նրանք մարդիկ էին, ովքեր իրենց հետքն են թողել մարդկության պատմության վրա»,- ասել է Պեսկովը:
ՌԴ նախագահի խոսնակը նաև նշել է, որ Վլադիմիր Պուտինը քաջ ծանոթ էր Վարդանյան ամուսինների հետ: Ամուսնու մահվանից հետո Գոհար Վարդանյանը Կրեմլում այցելում էր ՌԴ նախագահին, իսկ վերջինս հյուր էր գալիս Վարդանյանին: