Տափօղակը դիպչել է հոկեյիստի դեմքին և 9 ատամ կոտրել

«Ֆլորիդա Պանտերս» ակումբի պաշտպան Կեյտ Յանդլն Ազգային հոկեյի լիգայի շրջանակներում կայացած հանդիպումներից մեկում լուրջ վնասվածք է ստացել:

Ինչպես տեղեկացնում է Daily Mail-ը, խաղի ժամանակ տափօղակը դիպչել է նրա բերանին, ինչի հետևանքով նա 9 ատամ է կորցրել:

Սակայն նույնիսկ այս վիճակով հոկեյիստը չի հեռացել սառցադաշտից: Երրորդ խաղակեսում նա վերադարձել է ու շարունակել պայքարը, սակայն նրա թիմը պարտվել է:

Նյութի աղբյուր՝ shantnews.am

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ