Աննա Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում կիսվել է նոր լուսանկարով և կատարել է հետևյալ գրառումը.
Եթե լանչի եք դուրս գալու, ապա մենք ձեզ խնդրում ենք համատեղել համեղ սնունդն ու բարի գործը: Խնդրում ենք այցելել Voskevaz Wine Time եւ պատվիրել «Սիթի օֆ սմայլ» աղցան: Այն արժե 1800 դրամ եւ այդ գումարն ամբողջությամբ փոխանցվելու է քաղցկեղով հիվանդ երեխաների բուժման ֆոնդին:
City of Smile Charitable Foundation / Սիթի օֆ Սմայլ բարեգործական հիմնադրամ-ին: Այսպիսով` խնդրում ենք լավ հիշել «Սիթի օֆ սմայլ» աղցանի անունը եւ Voskevaz Wine Time-ում հայտնվելիս ամեն անգամ պատվիրել սույն ախորժելի, գունագեղ եւ «հրաշագործ» աղցանը: