Այդ հանցավոր ակումբի անունը «մեռելատուն» պետք է դնել. ՓՈՂ կա՝ գնա գալիս եմ․․․

«Վերնատուն» հասարակական-քաղաքական կազմակերպությունը հայտարարություն է տարածել, որում, ի թիվս այլ պահանջների, առաջ է քաշում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի պահանջը։ «Մարտի 1-ի գործը չծառայեցնել քաղաքական նպատակադրումների, փոխել Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահի խափանման միջոցը։ Հայաստանում չպետք է լինեն քաղբանտարկյալներ»,- նշված է հայտարարության մեջ։ Անդրադարձ կա նաև արցախյան հիմնահարցին, Արցախում կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրություններին։

Քաղաքագետ Արկադի Վարդանյանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով «Վերնատան» պահանջներին, ասաց. «Որևէ նոր բան չեն ասում, այն բոլոր վայրահաչոցները, որ լսեցինք այդ ակումբի մասնակիցներից՝ որևէ նոր բան չեն պարունակում, էլի նույն հեքիաթներն են։

Եվ ընդհանրապես՝ ես արդեն հայտարարել եմ, որ չի կարելի «Վերնատուն» անվանել այդ հանցավոր ակումբը, ավելի ճիշտ կլինի այն անվանել «մեռելատուն»։ Այնտեղ բոլոր հավաքվածները քաղաքական մեռելներ են, մի խելքը գլխին մարդ չկա, չկա որևէ մեկը, որ վայելի հասարակության հարգանքը կամ, քիչ թե շատ, հանդուրժող վերաբերմունքը։ Բոլորը հասարակության համար մեռած մարդիկ են, և ես չեմ կարծում, թե նրանց ասածը պետք է թմբկահարել, կամ ուշադրություն դարձնել»։

Ըստ մեր զրուցակցի՝ միանշանակ տրամաբանական է, որ այդ ակումբը պաշտպանում է Քոչարյանին. «Բա էլ ի՞նչ պետք է անեն, բա էդ փողը որտեղի՞ց ստանան։ Չէ՞ որ նրանք բոլորն էլ լափամանից զրկված մարդիկ են, ոչ մեկն էլ ոչ մի բանի տեր չի։ Հիմա մի կերպ պետք է իրենց գոյատևումը շարունակեն, մի աղբյուր գտնեն, որից կարողանան սնվել։ Իսկ Քոչարյանից լավ աղբյուր ո՞վ կարող է գտնել, այնտեղ փող կա՝ գնա գալիս եմ»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ