Ազատիչի օգտագործված պիպիչը․ «փրկիչ» ջինը շարունակում է մոխրանալ․․․

Ազատիչի օգտագործված պիպիչը․ «փրկիչ» ջինը շարունակում է մոխրանալ․․․

Նարգիլեի սիրահար երբեք չեմ եղել, բայց անյուամենայնիվ առիթներ ունեցել եմ ծխելու այս միջոցից օգտվելու: Ածուխների այրման արդյունքում ծխանյութից գոյացած ծուխը ամբողջանում է ապակե տարայում, որից հետո այն ռետինե խողովակով կլանվում է մարդկանց թոքերում:

Սովորաբար նարգիլեն օգտագործում են մի քանի հոգով և ծխելու պրոցեսի ընթացքում ռետինե խողովակը փոխանցվում է:

Այս պրոցեսը ակամայից հիշեցնում է ՀՀ նախկին ռեժիմի տարիներ շարունակ գործի դրված մեխանիզմը: Մասնավորապես, այրելով պետության ռեսուրսներն ու միջոցները, ռեժիմը ձևավորում էր այպսես կոչված «սև բյուջեն», որտեղից տարբեր «շիշկաների» կողմից այն կլանվում էր:

Շատերն են տեղյակ, որ նարգիլե օգտագործելիս օգտագործվում է նաև մի կարևոր դետալ, որն ընդունված կոչել՝ պիպիչ: Պիպիչը ամրեցվում է ռետինե խողովակի վերջնամասին, որպեսզի ծուխ կլանելն ավելի հարմար և արդյունավետ լինի:

Մեր երկրի ռեսուրսները կլանողները բնականաբար ունեցել են իրենց պիպիչները: Գլխավոր պիպիչների շարքում կարելի է դասել Սերժ Ազատիչի փեսա Միքայել Մինասյանին՝ Միշիկին:

Այս պիպիչի օգնությամբ մսխված միջոցները իրականում դժվար է հաշվել: Ու այսօր օգտագործված պիպիչը, որը ճողոպրել է մեր երկրից խոսում է փրկչից, մեջբերումներ անում Աստվածաշնչից, հիշատակում վառված КГБ-շնիկ Վանեցյանին: Ու փաստորեն, օգտագործված պիպիչը մտնելով ջինի խորհրդավոր կերպարի մեջ, պարբերաբար փորձում է ծուխ թողնել մեր երկրի վրա ըստ էության ներկայանալով որպես փրկիչ:

Պարադոքսալ կարելի է համարել այն, որ ծխի քուլաները գլխավոր պիպիչը ստանում ոչ թե իր, այլ Սևակների և մերօրյա այլ «փիլիսոփաների» ջանքերով:

Գլխավոր պիպիչը այդպես էլ չի կարողանում հասկանալ, որ իր և Ազատիչի համակարգը այլևս չի կարող կլանել: Համակարգը ժողովրդի կողմից փլուզել է բառիս բուն իմաստով: Ու հիմա մեզ վրա արձակվող ծուխը թերևս վկայում է Ազատիչների և Միշիկների մոխրացման մասին: Օր օրի ավելի է մոտենում նրանց վերջնական մոխրացման ժամը:

Իսկ այն, որ 2018 գարնանը, մենք և մեր երկիրը փրկվել է, դա անհերքելի է: Փրկվել ենք բացառապես մեր ջանքերով, քանզի Փրկիչը մեկն է և նա երկնքում է:

Ազատիչի օգտագործված պիպիչը․ «փրկիչ» ջինը շարունակում է մոխրանալ․․․Նարգիլեի սիրահար երբեք չեմ եղել, բայց անյուամենայնիվ…

Posted by David Jalalyan / Դավիթ Ջալալյան on Thursday, November 21, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ