««Վերնատան» գործիչներին անվանել ընդդիմությո՞ւն․ նրանք Սերժ Սարգսյանի հետ մերժվել են»․ Ալեն Սիմոնյան

«Այն մարդիկ, ում դեմքերը ես տեսա այդ Վերնատան հավաքին, ՀՀ-ում քաղաքականությամբ զբաղվելու շանս չունեն: Նրանք անցյալում են, նրանք Սերժ Սարգսյանի հետ մերժվել են: Մերժվել են երեկ և մերժվելու են վաղը:

Ես ցավում եմ, որ բացի Ազգային ժողովից, մենք արտախորհրդարանական ընդդիմություն գրեթե չունենք: Սա մեզ համար խնդիր է: Եվ Վերնատան գործիչներին անվանել ընդդիմություն…

Չեմ ցանկանա կտրուկ բաներ ասել, բայց այնտեղ ընդդիմություն չկա: Այնտեղ հավաքված է անցյալը»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը:

Նյութի աղբյուր՝ Առաջին Լրատվական

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ