Բուհերից հայոց լեզվի պարտադիր ուսուցման վերացման հետ միասին կվերանան նաև սեղանին նստող և ոտքերը սեղանին դնող դոցենտները

 

ԲՈՒՀԵՐԻՑ ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ ՊԱՐՏԱԴԻՐ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՎԵՐԱՑՄԱՆ ՀԵՏ ՄԻԱՍԻՆ ԿՎԵՐԱՆԱՆ ՆԱԵՎ ՍԵՂԱՆԻՆ ՆՍՏՈՂ ԵՎ ՈՏՔԵՐԸ ՆՍՏԱՏԵՂԵՐԻՆ ԴՆՈՂ ԴՈՑԵՆՏՆԵՐԸ:

Նախկին իշխանությունը մի յուրահատուկ հատկություն ուներ, այն է խեղաթյուրել իրականությունը, գոյություն չունեցող փաստերը ներկայացնել որպես իրականություն, իրենց վառ երևակայության արգասիքները վերագրել մարդկանց և ստիպել այդ մարդկանց պաշտպանվել անհիմն, ֆանտաստիկայի դաշտից ծնված մեղադրանքներից:
Թվում էր թե հեղափոխությունից հետո նախկինները և նրանց հավատարիմները պետք է վիրտուալ աշխարհից վերադառնային իրականություն, բայց ավաղ հիվանդությունը խորացված է և բուժման ենթակա չէ:

Այսպես երեկվա ՝ բանասիրական գիտությունների դոկտոր, ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի դոցենտ Փառանձեմ Մեյթիխանյանի հետ կապված իմ հրապարակմանը վերջինս արձագանքել է ՀՀ Վարչապետին ուղղված բաց նամակի տեսքով:

Հիշեցնեմ, որ իմ հրապարակումը նվիրված էր Արայիկ Հարությունյանի նախաձեռնությանը և Փառանձեմ Մեյթիխանյանի կողմից դրա դիմաց կազմակերպված արշավին:
Սակայն չդավաճանելով իր հայրենի ՀՀԿ-ի գործելավոճին տիկին Փառանձեմ Մեյթիխանյանը իր բաց նամակում անրադարձել իր ամուսնու սպանության գործին, դրանում ներգրավված պաշտպաններին, դատավորին, ինձ մեղադրել է ինչ որ տեսանյութ պատրաստելու մեջ և փորձել այդ ամենը ներկայացնել, որպես իմ հրապարակման հիմք:
Փառանձեմ Մեյթիխանյանի հրապարակումը այն աստիճան հեռու է իրականությունից, որքան որ նրա հարազատ ՀՀԿ կուսակցությունը ժողովրդավարությունից կամ հայասիրությունից:

Եթե հավատանք Փառանձեմ Մեյթիխանյանի բաց նամակի տվյալներին, ապա պետք է նաև հավատանք, որ մաչտի 1-ին ժողովուրդն է կրակել բանակի վրա, իսկ Ռոբերտը և Սերժը պետք է սրբադասվեն:

Ամփոփեմ ՝
Երիցս ճիշտ է Արայիկ Հարությունյանի նախաձեռնությունը:
Բացի նախաձեռնության մեջ նշված փաստարկներից, այն կազատի ուսանողությանը Փառանձեմ Մեյթիխանյանի նման բանասիրական գիտությունների դոկտորներից, որոնց համար դասախոսական էթիկան և ուսանողների նկատմամբ հարգանքը դրսևորվում է, դասաժամին սեղանի վրա նստելով և ոտքերը նստատեղի վրա դնելով:

Ընդունենք որ փայլուն դասախոսական վարքագիծ է և օրինակ մեր ուսանողների համար:
Չեմ բացառում, որ բանասիրական գիտությունների դոկտոր, ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի դոցենտ Փառանձեմ Մեյթիխանյանը դասաժամին, իր սեղանի վրա նստելու, ոտերը նստատեղին դնելու փաստի բարձրաձայնումը կկապի այսօր իմ վարույթում գտնվող 11 Ցմահ ազատազրկվածների 20 տարի առաջ կատարված հանցանքների հետ, բայց դե ինչպես նշեցի վերևում դա ՀՀԿ-ի հին ավանդույթ է և զարմանալ պետք չէ:

Արտակ Գալստյան

ԲՈՒՀԵՐԻՑ ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ ՊԱՐՏԱԴԻՐ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՎԵՐԱՑՄԱՆ ՀԵՏ ՄԻԱՍԻՆ ԿՎԵՐԱՆԱՆ ՆԱԵՎ ՍԵՂԱՆԻՆ ՆՍՏՈՂ ԵՎ ՈՏՔԵՐԸ ՆՍՏԱՏԵՂԵՐԻՆ ԴՆՈՂ…

Posted by Artak Galstyan / Արտակ Գալստյան on Monday, November 25, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ