Մարտի 1-ի զոհերից Արմեն Ֆարմանյանի տան մոտ բացվեց զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանը

Այս պահին Մարտի 1-ի զոհերից Արմեն Ֆարմանյանի հայրական տան մոտ տեղի է ունենում Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված հուշաքարի բացումը։

Հուշաքարի բացումը Արմեն Ֆարմանյանի հոր՝ Վաչագան Ֆարմանյանի նախաձեռնությունն է, սակայն այն նվիրված է մարտիմեկյան արյունոտ իրադարձությունների բոլոր զոհերին։

Նշենք, որ այսօր Արմեն Ֆարմանյանի ծննդյան օրն է։ Նրա հայրը խոստացել էր, որ հենց այսօր կլինի հուշաքարի բացումը։

Արարողությանը ներկա են Մարտի 1-ի զոհերի հարազատները, ծնողները, «Հայ ազգային կոնգրես» կուսակցության ներկայացուցիչներ, այլ քաղաքացիներ, պատգամավոր Արման Բաբաջանյանը։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ