«Վանեցյանը վտանգավոր խաղ է սկսում, ինտրիգներ է հրահրում պետական անվտանգության շուրջ»․ Հակոբ Բադալյան

«ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն առնվազն չի հերքել, որ Հայաստանի անվտանգությունը վտանգված է»,- այս մասին  «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։

«Եթե մի քանի ամիս առաջ ԱԱԾ տնօրենի պաշտոնը զբաղեցրած անձը չի հերքում, որ կան սպառնալիքներ, ապա այստեղ հարցեր են առաջանում հենց նրա գործունեության հետ կապված։ Սա ստեղծում է շատ լուրջ իրադրություն»,- կարծում է Բադալյանը՝ ընդգծելով, որ Վանեցյանը զբաղված է քաղաքական դաշտում ինտրիգներ հրահրելով։

Ըստ քաղաքական մեկնաբանի, նա խաղում է ինտրիգների վրա, որոնք առնչվում են պետական անվտանգությանը։
«Այս առումով վտանգավոր խաղ է սկսում կամ ներքաշվում է ինչ-որ խաղի մեջ»,- եզրափակել է նա։

Շարունակությունը՝ տեսանյութում

Նյութի աղբյուր՝ 24news.am

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ