«Վանեցյանի՝ աղմուկ հանած հայտարարությունների տակ ոչինչ չկա»․ Արփի Դավոյանը

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը զրույցում, անդրադառնալով Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հարցազրույցին, ասաց, որ նրա հայտարարությունները թեև մեծ արձագանք են ստացել ու աղմուկ հանել, բայց դրանց տակ ոչինչ չկա։

Ինչ վերաբերում է Վանեցյանի պնդումներին, թե ժամանակը կգա ու առավել մանրամասն կխոսի որոշ իրադարձությունների ու դեպքերի մասին, պատգամավորը նշեց․ «Հարցազրույցի ժամանակ նրան պետք է նաև հարցնեին՝ ե՞րբ է գալու այդ ժամանակը, ու ինչո՞ւ հիմա չի խոսում։ Եթե մտահոգություններ կան, ապա պետք է փաստարկներով հանես գալ»։

Մանրամասները՝ տեսանյութում

Նյութի աղբյուր՝ 24news.am

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ