Նիկոլ Փաշինյանը` կրկին վարչապետ

ՀՀ քաղաքացիները խորհրդարանում ձևավորում են բացարձակ հեղափոխական մեծամասնություն։

Այս մասին «Իմ քայլի» շտաբում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլի» ցուցակի առաջին համար Նիկոլ Փաշինյանը։

«Այդ մեծամասնությունը որևէ օրենսդրական փոփոխություն իրականացնելու խնդիր չի ունենա, եթե միտումն այսպես ընթանա։

Ընտրությունների ընթացքում որևէ խոշոր միջադեպ չի գրանցվել և Երևանի ավագանու ընտրություններին էլ տեսանք, որ այդպես էր և սրանից հետո էլ տեղի ունենալիք ընտրություններին մենք պետք է սովոր լինենք, որ ընտրությունները միշտ չէ, որ այդքան բուռն իրադարձություններով լի են։

Ես տեսա շատերը, այդ թվում նաև լրագրողներ, ընտրությունների ընթացքը որակել են ձանձրալի և կարծում եմ դա լավագույն գնահատականն էր»,-ասաց Փաշինյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ