Համացանցում հյնտվել է քաղաաքական բոցերով հագեցած հերթական տեսանյութը:
Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը երկու անգամ ստանձնել է Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը։ Առաջինը եղել է Հայաստանի կառավարման նախագահական համակարգում՝ 2007 թվականի ապրիլի 4-ից 2008 թվականի ապրիլի 9-ը։Վարչապետի պաշտոնում նա երկրորդ անգամ հայտնվեց Հայաստանի խորհրդարանական համակարգում։
2018 թվականի ապրիլի 17-ին Ազգային Ժողովը ձայների 77 կողմ և 17 դեմ քվեարկությամբ ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրեց նախորդ 10 տարում երկիրը ղեկավարած Սերժ Սարգսյանին։ Համաժողվրդական ընդվզման արդյունքում (Թավշյա հեղափոխություն) 6 օր անց՝ ապրիլի 23-ին նա հրաժարական տվեց։
2016 թվականի նոյեմբերի 17-ին ռուս լրագրող Դմիտրի Կիսիլյովին տված հարցարզրույցում նա հայտնել է, որ հայկական կողմերը պատրաստ էին և այժմ էլ պատրաստ են լքել, իր խոսքերով՝ ադրբեջանական 7 գրավյալ շրջաններ, որոնք այժմ գտնվում են ԼՂՀ Զինված ուժերի վերահսկողության տակ։
Տարածքներ հանձնելու Սերժ Սարգսյանի դիրքորոշումը հաստատել է նաև իր մամլո քարտուղար Վլադիմիր Հակոբյանը։