Մենուա Հարությունյանը մնացել է առանց ՁԻ

«Ինձ համար կանխատեսելի էր, որ ՀՀԿ-ն կարող է չմտնել խորհրդարան»,- այս մասին այսօր Armdaily.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ ռեյտինգային ընտրակարգով առաջադրված պատգամավորի թեկնածու Մենուա Հարությունյանը` նշելով, որ իրենց խորհրդարան չանցնելը պայմանավորված է Փաշինյանի կողմից հակահանրապետական քարոզչությամբ, հաճախ նաև հիստերիայի դրսևորմամբ։

«Փաշինյանը նշում էր, որ պետք է Հանրապետականի գյուղապետերի վզից բռնել, շպրտել դուրս, փռել ասֆալտին, նրա կողքի մարդիկ անընդհատ հայտարարում էին, որ Հանրապետականը չի մտնելու խորհրդարան և դա ինձ ենթադրությունների տեղիք է տալիս, որ իրենք ներքին որոշում են ունեցել՝ ամեն գնով ՀՀԿ-ին թույլ չտալ, որ մտնի խորհրդարան:

Մյուս կողմից մենք պետք ա հիշենք, որ նույն Սյունիքի մարզում, օրինակ, ՀՀԿ գյուղապետերն ու քաղաքապետերը տարօրինակ պայմաններում դուրս էին եկել առանց բացատրությունների, իսկ նրանցից շատերն սատարում էին բացեիբաց «Իմ քայլը» դաշինքի թեկնածուներին»,- նշեց Հարությունյանը

 

Մենուա Հարությունյանը  հավելեց, որ սա նշանակում է, որ էս մարդկանց ինչ որ կերպ վախեցրել են․ «ես չեմ ուզում մտածել, որ այս մարդիկ դավաճաններ են և իրանք մեծ սիրով դուրս էին եկել ՀՀԿ-ից»։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ